Ադրբեջանից արձագանքել են Տյուրկի` Բաքվում պահվող հայերի մասին հայտարարությանը
«Արդարության հասնելու համար անհրաժեշտ է պատասխանատվության ենթարկել ռազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների և այլ ծանր հանցագործությունների համար մեղադրվողներին կամ դատապարտվողներին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Ադրբեջանում պահվող հայազգի անձանց անհապաղ ազատ արձակելու մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հայտարարությանը։
«Միայն ճշմարտության բացահայտմամբ և հանցագործությունների հետևանքների վերացմամբ խաղաղությունն ու հաշտությունը կհաղթեն անպատժելիությանը», - ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ասել է Հաջիզադեն։
Հիշեցնենք` մարտի 3-ին՝ Ժնևում ընթացող Մարդու իրավունքների Խորհրդի 58-րդ նստաշրջանի ընթացքում ներկայացրած զեկույցում Վոլկեր Տյուրկը նախ նշել է, որ հետևում է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններն, ապա անդրադարձել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց, ներառյալ հայերի հիմնախնդրին՝ նշելով, որ նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն, և արդար դատավարության նրանց իրավունքները պետք է ամբողջությամբ հարգվեն։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի ՀԱՊԿ-ի վերաբերյալ խոսքերին
Եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջ չվճարի ՀԱՊԿ բյուջեում իր ներդրումը, ապա կառույցի անդամ երկրները «կարող են դիտարկել...
Վարդան Ղուկասյանին սպառնում է արտաքսում
ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ԱՄՆ մաքսային և միգրացիոն ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվ...
Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար. Փաշինյան
Ադրբեջանի կողմից ամենահաճախ շահարկվողը կամ էսկալացվողը տարածաշրջանային կոմունիկացիաների հարցն է: Ադրբեջանն ասում է, թե Հ...
Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա. Սիմոնյան
Ամեն ինչ պետք է արվի, որ Ռուբեն Վարդանյանը վերադառնա, եթե նույնիսկ ինքն ինչ-որ տեղից գործուղվել է, լրագրողների հետ զրույ...