Պետք է ավելի քիչ անհանգստանանք Պուտինի համար. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ներկայումս Միացյալ Նահանգներն ավելի շատ պետք է անհանգստանա ներքին խնդիրներով, այլ ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերություններով։ Այս մասին նա գրել է The Truth Social-ի իր էջում:
«Մենք պետք է ավելի քիչ անհանգստանանք Պուտինի և ավելի շատ մեր երկիր մուտք գործող ավազակախմբերի, նարկոբարոնների, մարդասպանների և հոգեբուժարաններից փախածների դեմ պայքարելու, համար, որպեսզի չհայտնվենք Եվրոպայի վիճակում»,- նշել է նա:
Ինչպես նշվում է Թրամփի իշխանության մեջ գտնվելու առաջին շաբաթների ընթացքում ձերբակալվել է մոտ 3 հազար ապօրինի միգրանտ, այն դեպքում, երբ, ըստ առկա տվյալների, երկրում ապրում է մինչև 11 մլն անօրինական ներգաղթյալ:
Վերջինս խստացրել է միգրացիոն ռեժիմը, այդ թվում՝ անօրինական ներգաղթյալներով ինքնաթիռներ է ուղարկում նրանց հայրենի երկրներ, օրինակ՝ Կոլումբիա և Հնդկաստան:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է...
Գերիների հարցը ԱԳՆ օրակարգում է, բայց քայլերը գոհացուցիչ չեն. Հովհաննիսյան
Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։ Այս մասին հայտար...
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել...