Ոչ մի համաձայնագիր՝ տարածքներ կորցնելու դիմաց․ Զելենսկի
Ուկրաինան պատրաստ չէ ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը՝ տարածքներ կորցնելու դիմաց: Այս մասին Վոլոդիմիր Զելենսկին ասել է The Guardian պարբերականին:
«Նման համաձայնությունն ապագայում կարող է հանգեցնել լարվածության։ Ռուսաստանը հայտարարել է, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներն իրեն են պատկանում, սակայն Ուկրաինայի համար դա միշտ լինելու է ժամանակավոր օկուպացիա։ Ուկրաինային աջակցող երկրները հասկանում են, որ եթե հակամարտությունն ավարտվի ոչ այնպես, ինչպես ճիշտ է համարում Կիևը, ապա մարդիկ ժամանակի ընթացքում կցանկանան վերականգնել արդարությունը», - ասել է նա:
Զելենսկին վերջում հավելել է, որ իրենք չեն ցանկանում այն, ինչը երբևէ չի պատկանել իրենց․
«Մենք պատրաստվում ենք Եվրոպայում ընդհանուր հայտարարությամբ հանդես գալ, որտեղ էլ պարզ կարտահայտենք մեր դիրքորոշումները՝ այն սահմանները, որոնց պետք է հասնենք և այն սկզբունքները, որոնց հարցում մենք չենք կարող զիջումների գնալ»,- հայտարարել է ՈՒկրաինայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:Վարչապետը շրջել է դպր...
ԱՄՆ-ը փոխեց իր դիրքորոշումը Ռուսաստանի պատճառով․ Կալլաս
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը բողոքել է, որ ԱՄՆ իշխանությունների պահվածքը փոխվել է այն բանից հետո,...