Ինչ պայմանով Թրամփը կվերսկսի Զելենսկու հետ բանակցությունները
Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի սկանդալային բանավեճից հետո Ուկրաինայի նախագահն ասել է, որ հավատում է, այն բանին, որ կարող է փրկել իր հարաբերությունները նախագահ Թրամփի հետ, սակայն բանակցությունները պետք է տեղի ունենան փակ դռների հետևում։
«Այն ձևաչափով, որ տեղի ունեցավ հանդիպումը, չեմ կարծում, որ մեզ՝ որպես գործընկերների, դրական կամ հավելյալ որևէ բան տվեց», - ասել է Զելենսկին։
Զելենսկին հավելել է, որ պատրաստ է հանդիպել Դոնալդ Թրամփին, եթե ԱՄՆ նախագահը կրկին հրավիրի նրան՝ «իրական խնդիրները լուծելու համար», ընդգծելով, որ Կիևը պատրաստ է Վաշինգտոնի հետ հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Օվալաձև սենյակում տեղի ունեցած թեժ բանավեճից հետո շարունակել է քննադաել Զելենսկուն։
Ինչպես նաև սպիտակ տունը նշել է, որ Թրամփը պատրաստ է բնական ռեսուրսների վերաբերյալ Զելենսկու հետ բանակցությունները վերսկսելուն, բայց միայն այն պայմանով, որ նա փոխի իր դիրքորոշումը:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն պատասխանել է Փաշինյանի առաջարկին
Եթե Հայաստանն իրոք ցանկանում է, որ տարածաշրջանի հաղորդակցության ուղիները բացվեն, չպետք է խուսափի իր պարտավորությունների...
Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է հայ գերիներին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հայտնել...
Վտանգ ՀՀ-ի համար. Ադրբեջանում ցանկանում են փակել ԿԽՄԿ գրասենյակը. Աբրահամյան
Ադրբեջանում քննարկվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի փակման հնարավորությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է...
Գերիների հարցը ԱԳՆ օրակարգում է, բայց քայլերը գոհացուցիչ չեն. Հովհաննիսյան
Բաքվում պահվող հայ գերիների հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է, բայց իրականացվող կոնկրետ քայլերը գոհացուցիչ չեն։ Այս մասին հայտար...