Կարլսոնը կոչ է արել հետաքննել Զելենսկու կատարած հանցագործությունները
Ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը X սոցիալական ցանցում կոչ է արել հետաքննել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանցագործությունները, ում նախօրեին Սպիտակ տանը նախատել էր ԱՄՆ նախագահը։
«Վերջին երեք տարիների ընթացքում, իր արևմտյան աջակիցների լուռ աջակցությամբ, Ուկրաինայի կառավարությունը զգալի թվով լուրջ հանցագործություններ է կատարել», - գրել է Կարլսոնը:
Բացի այդ, Կարլսոնը Կիևին մեղադրել է քաղաքական սպանությունների մեջ, «ներառյալ ամերիկացի լրագրողների և եվրոպական պետության ղեկավարի սպանության փորձերը»։ Լրագրողը, ի թիվս այլ բաների, մատնանշել է տեղեկատվության պակասն այն մասին, թե ինչ են արել ուկրաինացիները Ուկրաինայում ամերիկյան կենսալաբորատորիաների հարուցիչների հետ։
«Այս ամենը ճիշտ է և մի օր ի հայտ կգա: Ավելի լավ է սկսել Զելենսկիին մեղադրել հենց հիմա»,- եզրափակել է լրագրողը։
Լրագրողը մեղադրել է Ուկրաինային նաև այն բանում, որ Կիևի իշխանությունները մեծ քանակությամբ ամերիկյան զենք են վաճառել սև շուկայում՝ ստանալով դրանց գնի մեկ հինգերորդը։ Հետագայում այդ զենքերը, ըստ Կարլսոնի, ընկել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման, Սիրիան վերահսկող ուժերի և մեքսիկական նարկոկարտելների ձեռքը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ն ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները Ադրբեջանի և ՀՀ-ի հետ. Ուկրաինայի ՊՆ
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանը ցանկանում է խաթարել Ուկրաինայի հարաբերությունները...
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Փաշինյանը խոսել է Բաքվում գտնվող գերիների մասին
Իհարկե, զգացմունքային մակարդակում այդ բոլոր զգացումները կիսում եմ, նաև հասկանում եմ բոլոր այն մարդկանց պահանջներն և արձա...
Մանե Թանդիլյանի հացադուլին ևս 2 մարդ է միացել
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի հացադուլին միացել են նաև ՀՀ քաղաքացիներ Վարդան Ավագյանն ու Ար...