Իլոն Մասկն աջակցել է ՄԱԿ-ից և ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու գաղափարին
Միլիարդատեր և ԱՄՆ կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման գերատեսչության ղեկավար Իլոն Մասկն աջակցել է ՄԱԿ-ից և ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալու գաղափարին:
Ավելի վաղ ՄԱԿ-ից դուրս գալու առաջարկը քննարկման էր դրվել Կոնգրեսում։
«Ես համաձայն եմ», - գրել Է Իլոն Մասկը X սոցցանցում: Իր գրառմամբ Մասկը պատասխանել է մեկ այլ օգտատիրոջ հրապարակմանը, որը գրել է, թե ժամանակն է, որ ԱՄՆ-ն հեռանա ՄԱԿ-ից և Հյուսիսատլանտյան դաշինքից:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին մի խումբ հանրապետական սենատորներ Կոնգրես են ներկայացրել ՄԱԿ-ին՝ ԱՄՆ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին օրինագիծ: Այս առաջարկով Միացյալ Նահանգների համար սահմանափակում է խաղաղապահ առաքելություններին մասնակցելու հնարավորությունը: Փաստաթուղթը նախատեսում է նաև առանց Սենատի հավանության՝ կազմակերպություն վերադառնալու արգելք: Հավելենք, որ փետրվարի սկզբին ԱՄՆ-ը դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը Զելենսկուց հրապարակային ներողություն է ակնկալում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մասնավոր կերպով նշել է, որ հրապարակային ներողություն է ակնկալում Ուկրաինայի նախագահ...
«Գնացեք դահուկներ քշեք Ռուսաստանում». բողոքի ակցիա Դի Վենսի դեմ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսին բողոքի ակցիաներով են դիմավորել Վերմոնտի հանգստավայրում: Լեռնադահուկային հանգստավայրի հարյ...
Նորվեգական նավթային ընկերությունը հրաժարվել է վառելիք մատակարարել ԱՄՆ բանակին
Նորվեգական Haltbakk Bunkers նավթային ընկերությունը հրաժարվել է վառելիք տրամադրել Նորվեգիայում տեղակայված ամերիկացի զինծա...
Ուկրաինայում ստեղծված իրավիճակն առաջին դասն է. Ալի Խամենեի
«Խամաճիկ պետությունների նկատմամբ արևմտյան երկրների աջակցությունը պատրանք է»,- X սոցիալական ցանցում ուկրաիներեն գրել է Իր...