
Կարող ենք որոշել, թե որն է հաջորդ քայլը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր չի համարում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկումը նախքան խաղաղության համաձայնագրի կնքումը։ Այս մասին ուրբաթ օրը CNN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Թրամփն ասաց. «Ինչո՞ւ պետք է խոսեմ անվտանգության երաշխիքների մասին: Թույլ տվեք նախ խաղաղության պայմանագիր կնքել»: Դա չի նշանակում, որ անվտանգության երաշխիքները չեն կարող հանդես գալ որպես բանակցությունների մաս, բայց նախ համաձայնություն է պետք: Ինչպիսի՞ խաղաղություն ենք երաշխավորելու, եթե խաղաղության համաձայնագիր չունենանք», – ասել է Պետդեպարտամենտի ղեկավարը։
Ռուբիոն նշել է, որ հակամարտությունը դադարեցնելու համար նախ անհրաժեշտ է հստակեցնել երկու կողմերի պահանջները։
«Ի՞նչ է պետք Ռուսաստանին՝ դադարեցնելու մարտերը, ի՞նչ է պետք Ուկրաինային՝ դադարեցնելու մարտերը: Եվ երբ դա արվի, այն ժամանակ մենք կարող ենք որոշել, թե որն է հաջորդ քայլը», – ասել է պետքարտուղարը: