Թրամփը՝ Պուտինին վստահելու և ստուգելու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտափույթ լուծում չստանա, ապա այն կարող է ընդհանրապես չավարտվել։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
«Մենք շատ ենք աշխատում այդ պատերազմն ավարտին հասցնելու համար։ Արդեն իսկ կա մեծ առաջընթաց, ամեն ինչ շատ արագ է առաջ ընթանում։ Գործողությունների հետագա ընթացքի մասին նույնպես տեղեկացված կլինեք։ Կա՛մ դա տեղի կունենա բավական արագ, կա՛մ ընդհանրապես տեղի չի ունենա», - ասել է Թրամփը:
Լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ ղեկավարին հարց էին ուղղել՝ արդյոք նա կարող է վստահել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Վստահել և ստուգել։ Ես վստահ եմ, որ երբ մենք համաձայնագիր կնքենք, այն կպահպանվի», - նշել է Թրամփը
Թրամփի խոսքով՝ հարկավոր է ստուգել, որովհետև երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...
Զելենսկին գրառում է արել Թրամփի հետ լարված բանակցություններից հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո գրառում է արել: «Շնորհակալություն Ամերի...