Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը
Իրանի խորհրդարանի կողմից վավերացվել է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամմադ Աթաբակը. փոխանցում է Mehr գործակալությունը:
«Եվրասիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը թույլ է տալիս մեր ապրանքների 87%-ը արտահանել ԵՏՄ անդամ երկրներ զրոյական սակագներով, ինչպես նաև այդ երկրներից ապրանքներ ներմուծել զրոյական սակագներով: ԵՏՄ անդամ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է 240 միլիոն մարդ, ուստի այն հսկայական շուկա է, որը կարող է օգտագործվել»,- ասել է նա:
Նախարարի խոսքով՝ Իրանի և Եվրասիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը հավանության կարժանանա խորհրդարանի կողմից և ուժի մեջ կմտնի ապրիլին կամ մայիսի սկզբին:
Նմանատիպ հոդվածներ
Դա խոսում է Ադրբեջանի վայրագությունների մասին. Առաքելյան
«Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարած վիճակում պարտադրված է եղել մասնակցել վերջին դատական նիստին: Այս մասին հայտարարել...
Պետությանը վերադարձված հերթական տարածքը. Փաշինյան
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ,...
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Քաղաքացիներին հրավիրում եմ Կառավարություն՝ անկաշկանդ քննարկման. Փաշինյան
Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկ...