Գլուխ չենք խոնարհի ավազակների առաջ. Փեզեշքիան
ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են վերսկսվել, եթե ամերիկյան իշխանություններն ապացուցեն իրենց բանակցելու ունակությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նրա խոսքով՝ ամերիկացիների համար բանակցելու առանցքային պայմանն այն է, որ Իրանը զենք չունենա։
«Մենք մի ասացվածք ունենք. սկզբում ապացուցիր քո ազգակցական կապը, հետո պահանջիր ժառանգությունդ: Ոմանք ասում են, որ մենք այլ տարբերակ չունենք, քան բանակցային սեղանի շուրջ գալ: Սակայն մենք չենք ասել, որ չենք բանակցելու։ Մենք պարզապես գլուխ չենք խոնարհի ավազակների առաջ»,- ասել է Իրանի նախագահը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ կնախընտրեր Իրանի հետ համաձայնության գալ միջուկային հարցի շուրջ, քան «ռմբակոծել այն»:
Նմանատիպ հոդվածներ
Դա խոսում է Ադրբեջանի վայրագությունների մասին. Առաքելյան
«Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարած վիճակում պարտադրված է եղել մասնակցել վերջին դատական նիստին: Այս մասին հայտարարել...
Քաղաքացիներին հրավիրում եմ Կառավարություն՝ անկաշկանդ քննարկման. Փաշինյան
Սիրելի քաղաքացիներ, նախորդ շաբաթ հրապարակեցի Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որն այս օրերին լայնորեն քննարկ...
Փաշինյանը՝ աշխատատեղերի ավելացման մասին
2018թ. ի վեր ՀՀ-ում ստեղծվել է ավելի քան 203 հազար աշխատատեղ: Այս մասին գործադիրի նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նի...
Պետությանը վերադարձված հերթական տարածքը. Փաշինյան
Դատարանի վճռով Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում գտնվող՝ 12 հազար 400 քմ մակերեսով հողամասի նկատմամբ,...