Թուրքիայում բանտարկված Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել պատմական ուղերձով
Քրդերի ազատագրական շարժման առաջնորդ, երկար տարիներ Թուրքիայում բանտարկված Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել պատմական ուղերձով։ Նախապես պայմանավորվածություն է եղել, որ գործիչը հանդես կգա տեսաուղերձով, սակայն թուքական իշխանությունները արգելել են այն։
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների իրավահավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել Իմրալի բանտային կղզուց՝ Աբդուլլահ Օջալանի հետ հանդիպումից հետո, և ներկայացրել է նրա ուղերձը։
«Բոլոր խմբավորումները պետք է զինաթափվեն, իսկ PKK-ն պետք է կազմալուծվի։ Ես կոչ եմ անում վայր դնել զենքը և ստանձնում եմ այդ կոչի պատմական պատասխանատվությունը»,- ուղերձում ասել է Օջալանը։
Ըստ քուրդ առաջնորդի՝ Թուրքիայում վերացել է ինքնության ժխտման պրակտիկան և խոսքի ազատության ոլորտում ձեռքբերումները հանգեցրել են PKK-ի իմաստի կորստին և ավելորդ կրկնությանը:
«Արդյունքում, այլ նման շարժումների պես, այն հասել է իր կյանքի ժամկետի ավարտին, ինչն անհրաժեշտ է դարձնում դրա լուծարումը»,- ասել է Օջալանը՝ կոչ անելով վերակառուցել քուրդ-թուրքական միասնությունն ու եղբայրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվում. Քոչարյան
Նրանք իրավունք չունեին գերեվարվելու. նրանց գերեվարումը սպառնալիք է երկրի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցո...
Մհեր Գրիգորյանը նշել է` հաջորդ սահմնազատումը որտեղից է սկսվելու
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է...
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Բաքվում պահվող գերիների վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավար...