Պեսկովը արձագանքել է Թրամփի հայտարարությանը
ՌԴ-ի կազմում ներառված շրջանների (ինքնահռչակ ԴԺՀ, ԼԺՀ, Խերսոնի, Զապորոժիեի մարզեր) պատկանելությունը չի քննարկվում, դրանք երկրի անքակտելի մասն են: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, որոնք ամրագրված են մեր երկրի Սահմանադրության մեջ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են», - ասել է Պեսկովը լրագրողներին։
Պեսկովն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասածին առ այն, որ ԱՄՆ-ն կձգտի ապահովել Ուկրաինայի կողմից կորցրած տարածքների վերադարձը՝ ՌԴ-ի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում, չնայած այն հանգամանքին, որ ինքը քիչ հավանական է համարում, որ Ուկրաինան կվերադառնա 2014-ի սահմաններին:
Նմանատիպ հոդվածներ
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվում. Քոչարյան
Նրանք իրավունք չունեին գերեվարվելու. նրանց գերեվարումը սպառնալիք է երկրի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցո...
Մհեր Գրիգորյանը նշել է` հաջորդ սահմնազատումը որտեղից է սկսվելու
Տավուշից է սկսվելու սահմանազատումը՝ հյուսիսային անկյունից։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է...
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Բաքվում պահվող գերիների վերաբերյալ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավար...