ՀՀ դրոշի գույները պետք է թվայնացնել․ Սիսակ Գաբրիելյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ընթացքում ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի հետ կապված քննարկումից հետո, խոսեց նաև դրոշի գույները ֆիքսելու մասին, որպեսզի բաց կամ մուգ չլինեն տարբեր տեղերում։
«Այս դահլիճում ես նկատեցի, որ գերբի վրայի դրոշի գույնը ուրիշ է, իսկ կախված դրոշի գույնը՝ ուրիշ։ Ակնհայտ է մի տեղ այն ծիրանագույն է, իսկ մյուսում՝ նարնջագույն։ Ժամանակակից աշխարհում բոլոր գույները արդեն թվայնացված են, հարկավոր է ճշգրիտ ստնադարտներ սահմանել, որպեսզի բաց կամ մուգ չլինեն տարբեր տեղերում»,- նշել է նա։
Պատգամավորը վերջում հավելեց, որ ցանկացած գույն միկրոմակարդակում թվայնացված է և ունի իր սերիան․
«Մեր պետության կամ խորհրդանիշների մասին՝ ես, դուք, մեր հասարակությունը, խոսում է, բայց խորացած չլինելով էության մեջ, ցանկացած փոփոխություն հանրության կողմից ընկալվում է բացասական։ Անգամ բացարձակ ճշմարտություն ասելու դեպքում էլ, միևնույն է, աղմուկ է բարձրանում և դա գալիս է փաստերը և երևույթները ամբողջական ուսումնասիրաված չլինելու արդյունքում»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...
Հայաստանը չի անդամակցի Եվրամիությանը ոչ այս տարի, ոչ էլ հաջորդ . Ուշակովս
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը խոսել է Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հեռանկարների մաս...