Ցավոք այն ԼՂ-ում պարտվեց. Ալեն Սիմոնյան
Կուզենայի ի դեմս ձեզ, շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, ովքեր այս տարիների ընթացքում հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում ու ելույթներում դատապարտել են Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100,000-ից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը: Այս մասին Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, և միջազգային մարդասիրական իրավունքը Լեռնային Ղարաբաղում պարտվեց»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։«Ուրախ եմ հանդես գալ Զինաթա...
Եղոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մեկնարկի մասին
Անցած տարի մենք շատ կարևոր ձեռքբերումներ ունեցանք. ես կուզենամ նշել նախ և առաջ ամենակարևորը՝ Հայաստան-Եվրամիություն վիզա...
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվում. Քոչարյան
Նրանք իրավունք չունեին գերեվարվելու. նրանց գերեվարումը սպառնալիք է երկրի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցո...