Թրամփը նվաստացրել է Մակրոնին․ Daily Express
Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նստեցրել է սեղանի եզրին մոտ գտնվող աթոռին, մինչդեռ ինքը նստել է կենտրոնում: Ինչպես երևում է լուսանկարում, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նստած է եղել շատ ազատ կեցվածքով։ Այս մասին հայտնել է Daily Express-ը։
«ֆրանսիայի նախագահն ակնհայտ կաշկանդված տեսք ուներ։ Բացի այդ, Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն ժամանելուն պես չի հանդիպել Էմանուել Մակրոնին»,- գրել է պարբերականը:
Ֆրանսիայի նախագահի այցը ԱՄՆ պայմանավորված էր Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշումը Թրամփին հասցնելու և Կիևի իշխանությունների նկատմամբ նրա վերաբերմունքը մեղմելու ցանկությամբ:
Հավելենք, որ այսօր ԱՄՆ են մեկնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալլասը:

Նմանատիպ հոդվածներ
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե...