Ռուսաստանն Իրանին վարկ կտրամադրի. Լավրով
«Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (ՄՏՄ) շրջանակներում Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման համար կհատկացվի ռուսական արտահանման վարկ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա հավելել է, որ երկաթգծի շինարարությունը սկսելուց առաջ իրանական կողմն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում:
«Ակնկալում ենք, որ մոտ ժամանակներս շինարարությունը կսկսվի։ Այդ նպատակով կտրամադրվի ռուսական արտահանման վարկ։ Ռեշտ-Աստարա հատվածը շատ կարևոր նշանակություն ունի, քանի որ այն «Հյուսիս-հարավ» ՄՏՄ-ն լիարժեք գործարկելու համար անհրաժեշտ բաղադրիչ է», - իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ բանակցությունների արդյունքներով ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի առևտուրն ունի դրական դինամիկա. անցյալ տարի առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 13 %-ով, և բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այդ միտումը կպահպանվի: Առաջիկայում ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ անդամների և Իրանի միջև ազատ առևտրի մասին միջկառավարական համաձայնագիրը, որը, Լավրովի խոսքով, կխթանի ամբողջ տարածաշրջանի՝ Իրանի և հարևան երկրների առևտրաշրջանառությունը։
Երկու նախարարներն էլ նշել են միակողմանի տնտեսական պատժամիջոցների կիրառման անընդունելիությունը. Մոսկվան և Թեհրանը կշարունակեն առարկայական նպատակային աշխատանքը՝ խնդիր ունենալով նվազագույնի հասցնել Ռուսաստանի և Իրանի երկրների տնտեսությունների վրա այդ անօրինական սահմանափակումների բացասական ազդեցությունը:
Նմանատիպ հոդվածներ
Դիտարկում ենք «Զենքերի առևտրի մասին» պայմանագրին միանալու հնարավորությունը. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում։«Ուրախ եմ հանդես գալ Զինաթա...
Եղոյանը՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մեկնարկի մասին
Անցած տարի մենք շատ կարևոր ձեռքբերումներ ունեցանք. ես կուզենամ նշել նախ և առաջ ամենակարևորը՝ Հայաստան-Եվրամիություն վիզա...
Վարդան Ղուկասյանի փաստաբանը` նրա կալանավորման մասին
ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել՝ պնդելով, որ իր պաշտպանյալը կալանավո...
Ռուբեն Վարդանյանի դեմքին գրված է, թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվում. Քոչարյան
Նրանք իրավունք չունեին գերեվարվելու. նրանց գերեվարումը սպառնալիք է երկրի համար: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցո...