Լեհաստանը կընդունի ԱՄՆ-ի լրացուցիչ զորակազմին․ Դուդա
Լեհաստանը կընդունի ԱՄՆ-ի լրացուցիչ զորակազմին, եթե Գերմանիայի նոր կառավարությունը հրաժարվի դրանից: Այս մասին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտնել է Polsat հեռուստաալիքին:
«Եթե Գերմանիան չի ցանկանում ամերիկյան զորքեր, չի ցանկանում գործընկերություն Միացյալ Նահանգների հետ, ապա մենք մեծ հոժարակամությամբ կընդունենք ԱՄՆ-ի հետ գործընկերությունը: Որպես Լեհաստանի նախագահ, ես կարող եմ ողջ պատասխանատվությամբ ասել, շահագրգռված եմ այն հարցում, որ ողջ համագործակցությունը, ինչը Գերմանիան ունի ԱՄՆ-ի հետ, տեղափոխվի Լեհաստան», - ասել է Դուդան։
Նա այսպես է մեկնաբանել Բունդեսթագի ընտրություններում առավելագույն ձայներ հավաքած Գերմանիայի դաշնային կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը ԱՄՆ-ի հետ գործընկերությունից հրաժարվելու մասին։
Պատասխանելով Եվրամիության շրջանակներում ընդհանուր բանակ ստեղծելու հարցին՝ Դուդան հայտարարել է․
«Լեհաստանի համար հուսալի դաշնակիցն առաջին հերթին ԱՄՆ-ն է, որը վերջին հարյուր տարվա ընթացքում քանիցս ցույց է տվել, որ վերադառնալով խաղին՝ ի վիճակի է ընդհատել ցանկացած զինված հակամարտություն, դադարեցնել այն»։
Նմանատիպ հոդվածներ
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե...