Նախապես պատրաստ էինք ձյանը. Արեյան
Ձյան տեղումներին պատրաստ էինք, նախապես նախապատրաստվել էր ամբողջ տեխնիկան: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Կամո Արեյանը:
Նա նշել է, որ նաև նախապատրաստվել էր շարժակազմը, մոբիլիզացվել է 38 մասնագիտացված մեքենա մեխանիզմ, զրահամաքրման և հարակից տարբեր տրամաչափերի այլ մեքենա մեխանիզմներ:
«Ընդհանուր առմամբ, թվով 80 միավոր տեխնիկա է եղել, ինչպես նաև մաքրման աշխատանքներին մասնակցել են սանիտարական մաքրման 300-ից ավելի աշխատողներ, ունեցել ենք բավարար աղի և ավազի քանակ պահեստավորված նախապես, տեղումների օրերին՝ հատկապես 22-ին և 23-ին, շարունակվել է աղի կոմբինատից և ավազի հանքից նյութերի ներկրումը»,- հայտնել է Արեյանը:
Վերջինիս խոսքով՝ տեղումների 1-ին օրը՝ 21-ի լույս 22-ի գիշերն ունեցել ենք դժվարություն մայրաքաղաքում՝ հատկապես դեպի հյուսիսային գոտի բարձրացող փողոցները:
«Արվել է առավելագույնը, որ քաղաքը զերծ պահենք դժվարություններից, սակայն օբյկտիվորեն պետք է ասեմ, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով 4 ժամ տևողությամբ ունեցել ենք խցանումներ, դժավարանցանելի փողոցներ, պատճառները եղել են ձյան առատ տեղումները և եղանակի կտրուկ փոխվելը: Ձյան տեղումների պատճառներով տեխնիկան հայտնվեց խցանումների մեջ և չկարողացավ ժամանակին հասնել փողոցներ, ասել, որ պատրաստ չէինք նախապես, ճիշտ չի լինի, արդար չի լինի»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Լավրովը՝ ՌԴ-ի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին
Սերգեյ Լավրովն Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գոր...
Ալիևը կարծես հեռու չէ նոր պատերազմ սկսելուց. շվեդ պատգամավոր
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարաձ...
Ի՞նչ են արել աղն ու ավազը. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին ուշադրություն դարձնել մայթերի ու բակային...