Իսրայելի գործողություններն ուժեղացնում են ցեղասպանությունը․ Պաղեստինի ԱԳՆ
Իսրայելի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող պաղեստինյան Ջենին քաղաքի տարածք տանկեր ուղարկելը ուղղված է ցեղասպանության ուժեղացմանը։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի ԱԳՆ-ն։
ԱԳՆ-ն Իսրայելի գործողությունները գնահատել է հետևյալ կերպ «պաղեստինյան ժողովրդի դեմ հանցագործությունների վտանգավոր էսկալացիա և ընդլայնում», իսկ իսրայելական տանկերի ուղարկումը նշանակում է՝ «անզեն բնակչության նկատմամբ ցեղասպանության և դուրս մղման քաղաքականության ուժեղացման բացահայտ փորձ»:
«Միջազգային միջամտությունը այս պահին շտապ անհրաժեշտ է օկուպանտի հարձակումները կանխելու համար, որոնք իրականացվում են, չնայած օրենքներին և ստորագրված համաձայնագրերին, ինչպես նաև ստիպելու նրան դադարեցնել ագրեսիան պաղեստինցի ժողովրդի և նրա իրավունքների դեմ, որոնցից գլխավորը սեփական հողում մնալու իրավունքն է», - ընդգծել է նախարարությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելը 20 տարվա մեջ առաջին անգամ տանկեր է ուղարկում Ջենինի շրջան և ընդլայնում է մեկ ամիս առաջ սկսված հակաահաբեկչական գործողությունը Հորդանան գետի հյուսիսում:
Նմանատիպ հոդվածներ
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել է դպ...
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Սահմանազատում կլինի նաև Վրաստանի և Իրանի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը՝ տեղեկանալու համար, թե...