Գալուստյանը մեկնաբանել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների տակ ընկնելը
Հումորիստ, դերասան Միխայիլ Գալուստյանը մեկնաբանել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների ցանկում ներառվելու տեղեկությունը։ Այս մասին Գալուստյանը ասել է gazeta.ru-ի հետ զրույցում:
«Սա ինձ համար միանգամայն անսպասելի էր: Ըստ ամենայնի, եվրոպացի քաղաքական գործիչներն այլևս անելու ոչինչ չունեն, եթե հալածանքների ու պատժամիջոցների են ենթարկվում մարդկանց ուրախություն և ժպիտներ պարգևող դերասաններին ու մշակույթի գործիչներին, կատակերգուներին ու երգիծաբաններին», - ասել է նա։
Հիշեցնենք, որ ԵՄ-ի «սև ցուցակում» է հայտնվել 48 մարդ, այդ թվում՝ ռուսաստանցի հայեր՝ միլիարդատեր Ալբերտ Ավդոլյանը, հումորիստ Միխայիլ Գալուստյանը:
Գալուստյանը ասել է, որ մարդկանց ուրախություն է պարգևում, սակայն այսօր դարձել է հալածանքի զոհ։
Նմանատիպ հոդվածներ
Այդ տարածքները ոչ ոք երբեք չի վաճառի. Պեսկով
Դոնբասում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերված Ռուսաստանի նոր տարածքներն արդեն ոչ ոք երբեք չի վաճառի։ Այս մասին լրա...
Լավրովը՝ ՌԴ-ի ռազմական գործողությունները դադարեցնելու մասին
Սերգեյ Լավրովն Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գոր...
Ալիևը կարծես հեռու չէ նոր պատերազմ սկսելուց. շվեդ պատգամավոր
Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարաձ...
Ի՞նչ են արել աղն ու ավազը. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին ուշադրություն դարձնել մայթերի ու բակային...