Գերմանիայի կանցլերը փորձել Բրազիլիայից զենք գնել Ուկրաինայի համար. նախագահը բացահայտում է
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փորձել է զենք գնել Բրազիլիայից՝ Ուկրաինայի զինված ուժերին մատակարարելու համար, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան՝ հավելելով, որ Բրազիլիան չի համաձայնել առաջարկին և չի պատրաստվում զենք վաճառել հակամարտության որևէ կողմին։
«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մի անգամ եկավ մեզ մոտ ու փորձ արեց բրազիլական զենք գնել, որպեսզի այն տրամադրի Ուկրաինային։ Ես չեմ պատրաստվում զենք վաճառել ռուսներին կամ ցանակացած այլ մեկին սպանելու համար»,- այս առնչությամբ ասել է Լուլա դա Սիլվան՝ Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։
Լուլա դա Սիլվայի խոսքով՝ Բրազիլիան առաաջիկայում էլ կշարունակի պահպանել չեզոք դիրքորոշումը և զենք չի վաճառի ուկրաինական հակամաարտությունում գործածելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...
Ես չեմ տեսնում Ռուսաստանի մեղքը՝ Ուկրաինայում պատերազմի բռնկման հարցում
«Գիտեք, ամեն անգամ, երբ ես ասում եմ, որ դա Ռուսաստանի մեղքը չէ, ինձ միշտ քննադատում են կեղծ լուրերի համար։ Բայց ես ձեզ ա...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Նոր մանրամասներ՝ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի մասին
«ԴՕԿ» կուսակցության լրատվական ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացված է Վարդան Ղուկասյանի առողջական վի...