ԱՄՆ-ում 369 տարեկան վամպիրները նպաստ են ստանում. Մասկ

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտնել է 150-ամյա միլիոնավոր ամերիկացիների մասին, որոնք սոցիալական նպաստներ են ստանում։ Այս մասին նա գրել է X սոցկայքում։


Պետության կողմից վճարումները ստանում են քաղաքացիները կյանքի առաջին օրերից մինչև 369 տարեկան: Նա հրապարակել Է աղյուսակ ըստ որի, բացի 100-ից 109 տարեկան 4,7 միլիոն մարդուց, սոցիալական նպաստ են ստանում նաև ավելի քան 1,3 միլիոն ամերիկացիներ, որոնք, իբր, արդեն 150-ից 159 տարեկան են: Մի մասի տարիքն էլ տատանվում է 160-ից մինչեւ 369 տարի։


«Սոցիալական ապահովության տվյալների բազայի համաձայն՝ սա յուրաքանչյուր տարիքային խմբի մարդկանց թիվն է, որոնց մահվան սյունակում գծիկ կա։ «Միգուցե «Մթնշաղը» (ֆիլմը.-Խմբ.) իրական է, և դրա մեջ կան բազմաթիվ արնախումներ, որոնք սոցիալական նպաստներ են ստանում», - կարծում է Մասկը:



Քաղաքականություն