Եկեք ես Ձեզ տանեմ Քոչարյանի հանձնած Մեղրի. Աննա Գրիգորյան
«Էդքան, որ խոսում եք հանձնելոց, պարզ բան ասեմ՝ Մեղրիում եղե՞լ եք, Մեղրին իր տեղում է, չէ, չի կորել։ Եկեք ես Ձեզ տանում Քոչարյանի հանձնած Մեղրին, դուք ինձ տարեք ձեր պահած Լեռնային Ղարաբաղ»: Դիմելով ՔՊ-ական պատգամավորներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Բանակցությունների արդյունքում ձևավորվել է փաստաթուղթ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից, որը բանակցությունների արդյունքում դարձել է Քի վեստի փաստաթուղթ, որի արդյունքով պետք է Լեռնային Ղարաբաղը Լաչինով դառնար Հայաստանի մաս, և Նախիջևանը կապ էր ստանում Ադրբեջանի հետ, բայց որևէ տեղ Մեղրի տեղանուն նշված չէ։ Եկեք մեր ժողովրդին չմոլորեցնենք, չխաբենք։ Հիմա Լեռնային Ղարաբաղը՝ Լաչինի միջանցքով ամբողջությամբ օկուպացված է Ադրբեջանի կողմից, իսկ դուք խոսում եք նորից Ադրբեջան –Նախիջևան կապ տրամադրման մասին, երեկ էլ նշվեց, որ դուք պատրաստվում եք տալ անխոչընդոտ, անկանգառ կապ»,- հավելեց Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ի Եվրամիությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։ Նախագծին կողմ քվեարկեց...
Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները Վլադիմիր Պուտինն է. Ալեն Սիմոնյան
«Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու առաջին պիոները Վլադիմիր Պուտինն, և մենք դրա մասին ասել ենք»,- լրագրողների հետ զրու...
Թուրքիայի սահմանի բացում և քառակողմ համաձայնագիր Թեհրանում
Auroranews-ի տեղեկություններով Հայաստանի արտաքին գերատեսչությունը ակտիվ բանակցություններ է վարում Թուրքիայի իշխանություն...
Դուք լա՞վ եք հիշում՝ ինչի մասին էր կլիզման. Քոչարյան
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում լրագրողը հարց ուղղեց Ռոբերտ Քոչարյանին կապված «կլիզմայի» հետ. «Երբ Դուք...