Հասարակություն

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը՝ «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմը՝ «Օսկարի» տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում

Շոն Բեյքերի «Անորա» դրաման Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում է: Ֆիլմը ներկայացված է նաև լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, երկրորդ պլանի լավագույն դերասան և լավագույն օրիգինալ սցենար անվանակարգերում:


 Տարվա լավագույն ֆիլմի կոչման համար կպայքարեն նաև «Բրուտալիստը», «Լիարժեք անհայտությունը», «Կոնկլավ», «Դյունա. Մաս երկրորդ», «Էմիլիա Պեռեզ», «Ես դեռ այստեղ եմ», «Նիքել բոյզ», «Սուբստանցիա» ու «Չարը» ֆիլմերը: 


97-րդ «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտի 3-ին:Ազգությամբ հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ՝ ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմը Կաննի 2024 թվականի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին է արժանացել:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250