«Կյանքին սպառնացող» վտանգավոր փոթորիկներ են մոլեգնում ԱՄՆ-ում
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի օդերևութաբաններն ու պետական պաշտոնյաները շտապ նախազգուշացում են տարածել «կյանքին սպառնացող» բևեռային հորձանուտի մասին,որը կբերի անհավատալի ցուրտ՝ մինչև -50℃: Հետազոտողները նաև նախազգուշացրել են, որ վտանգի տակ է հայտնվել մոտ 235 միլիոն մարդ, ովքեր ապրում են ռիսկի գոտում, գրում է Daily Mail-ը:
Ենթադրվում է, որ ցածր ջերմաստիճանը կարող է տևել մոտ երեք օր և լրացուցիչ ծանրաբեռնվածություն ստեղծել ջեռուցման համակարգերի և էլեկտրացանցերի վրա: Տեղական իշխանությունները չեն բացառում դպրոցների փակումը։ Բացի այդ, մասնագետները նախազգուշացնում են ցրտահարության, հիպոթերմիայի և իմունային համակարգի վրա ազդեցության բարձր ռիսկի մասին:
Փորձագետները նշում են, որ սաստիկ ցուրտը կտևի մոտ երեք օր և կազդի Պարսից ծոցի ափից մինչև Նոր Անգլիա, Մեծ լճեր և միջին արևմուտք ընկած շրջանների վրա: