Փաշինյանի կտրուկ որոշումը. Հայաստանը դուրս է մղվում ԵԱՏՄ-ից
ՀՀ Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծին։
«ՀՀ-ն ԵՄ անդամ կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ կնշանակվի հանրաքվե, և մեր Սահմանադրությամբ նախատեսված կարգով հանրաքվեի մասնակիցների՝ օրենքով սահմանված չափով կողմ ձայներ կստացվեն»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների այս որոշումը կարելի է որակել թերևս մեկ բառով` կտրուկ: Հայաստանը լինելով ԵԱՏՄ տնտեսական բլոկի անդամ, սկսում է մեկ այլ խոշոր տնտեսական միությանը անդամակցելու գործընթաց:
Թե ինչ արձագանքի կարժանանա ՀՀ իշխանությունների այս որոշումը ԵԱՏՄ-ում և, մասնավորապես, Ռուսատանում, դժվար չէ ենթադրել: Չի կարելի բացառել, որ Հայաստանի կտրուկ քայլից հետո հենց Ռուսաստանը դե ֆակտո, կամ դե յուրե Հայաստանին դուրս մղի ԵԱՏՄ-ից, ինչը կհանգեցնի տնտեսական կոլապսի: Ահնյատ է թերևս այն, որ ֆորմալ մակարդակով հայացքն ուղղելով դեպի Եվրամիություն Հայաստանը կամա թե ակամա դուրս է մղվում ԵԱՏՄ-ից: Պարզից էլ պարզ է, որ նույն Եվրամիությունը չի կարող գործընթաց սկսել մեծ հաշվով կահառակորդ տնտեսական բլոկի ներկայացուցչի հետ:
2024 թվականին Հայաստանը նախագահում էր ԵԱՏՄ-ում, սակայն Փաշինյանի խնդրանքով կառույցի գագաթնաժողովը Երևանից տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ: Այդ գագաթնաժողովին, սակայն, ՀՀ վարչապետը կորոնավիրուսի դրական թեսթի պատճառով ներկա չգտնվեց, այն վարելով հեռավար եղանակով: Արդեն 2025 թվականի կառավարության առաջին նիստում Փաշինյանի կառավարությունն ընդունեց ըստ էության դարակազմիկ որոշումը: Որոշում, որի ակունքներին ու դրդապատճառներին կանդրադառնանք ավելի ուշ: Այս պահին մնում է թերևս հուսալ, որ ՀՀ կառավարության այս քայլը հաշվարկված է և չի հանգեցնի թե տնտեսական և թե քաղաքական ցնցումների:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանը ձեռնոց նետեց Սերժ Սարգսյանին. «պատերազմը» սկսված է...
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինք խմբակցության նախկին պատգամավոր, ներկայում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ...
Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս հեռու մնալ հայ-ադրբեջանական սահմանից
Բրիտանական կառավարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճ...
Ասադի կինն աշխատե՞լ է բրիտանական հետախուզությունում
Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կնոջը՝ Ասմա ալ-Ասադին կասկածվում է բրիտանական հետախուզությունում աշխատելու մեջ նախ...
Հայաստանը չի ուզում լինել պատնեշ. Արարատ Միրզոյան
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ Հայաստանը տրանսպ...