Վրաստանի ընդդիմության չորրորդ փորձն է ձախողվել․ Կոբախիձե

Երկրում հեղափոխություն կազմակերպելու՝ Վրաստանի ընդդիմության չորրորդ փորձը ձախողվել է։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Այս չորս տարիների ընթացքում մենք անցել ենք հեղափոխության՝ մայդանների (ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անունով) կազմակերպման չորս փորձերի միջով։ Դա փաստ է։ 2022 թվականի հունիսին տեղի ունեցավ մայդան կազմակերպելու առաջին փորձը՝ երբ մեզ չտրամադրեցին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ և արտերկրից ֆինանսավորվող ՀԿ-ները դուրս եկան քաղաքական բեմ՝ պահանջելով կառավարության հրաժարականը և իրենց իշխանության գալը։ 2023 թվականի գարնանը տեղի ունեցավ մայդանի երկրորդ փորձը, 2024 թվականի գարնանը՝ երրորդ փորձը, և այժմ մենք տեսանք մայդանի կազմակերպման չորրորդ ձախողված փորձը», - ճեպազրույցի ժամանակ ասել է Կոբախիձեն։


Նշենք, որ Վրաստանում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 5-րդ օրը։ Ցուցարարները դեմ են ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը հետաձգելու` իշխանությունների որոշմանը: Վերջին տվյալներով՝ ցույցերի ձերբակալված մասնակիցների թիվը գերազանցում է 200-ը։

Քաղաքականություն