«Տա Աստված, որ սա շրջադարձային լինի տարածաշրջանի պատմության մեջ». Խամենեիի խորհրդական
Իրանի հակազդեցությունը «Զանգեզուրի միջանցքի» բացմանը պայմանավորված է նրանով, որ Արևմուտքը, ՆԱՏՕ-ի քողի տակ, ցանկանում է արևելք-արևմուտք փոխադրումներ իրականացնել Ադրբեջանի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի տարածքով, և միայն Իրանը հասկացավ այս դավադրության խորությունը: Այս մասին khabaronline.ir կայքի փոխանցմամբ, ասել է երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
«Տա Աստված, որ սա շրջադարձային լինի տարածաշրջանի պատմության մեջ և խաղաղության ու անվտանգության հաստատում այս զգայուն տարածաշրջանում: Իրանի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունը կարևոր իրադարձություն է, որը Հարավային Կովկասի հարցում Գերագույն առաջնորդի խոհեմ քաղաքականության արդյունքն է և ցույց է տալիս Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների և բարիդրացիության աճող ամրապնդումը»,- ասել է խորհրդականը:
«Ի տարբերություն Արևմուտքի, որը չունի բարի նպատակներ, Իրանի Իսլամական Հանրապետությունը իսկապես ցանկանում է իր ադրբեջանցի եղբայրների բարօրությունը»,- նշել է Վելայաթին:
Նա հավելել է, որ «վերջին տարիներին՝ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի քողի տակ փորձում է ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան և գործնականում այլընտրանք ստեղծել, քանի դեռ Ռուսաստանի ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա»։
Ըստ Վելայաթիի՝ «Արևմուտքն ԱՄՆ-ի գլխավորությամբ և իր որոշ դաշնակիցների օգնությամբ ձեռնարկել է գործողություններ, որոնք բացահայտել են, որ Արևմուտքը և ՆԱՏՕ-ն ազնիվ մտադրություններ չունեն Հարավային Կովկասի հետ կապված»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը նոր հայտարարությամբ է հանդես եկել
Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ ան...
Թեժ վեճ` Հովիկ Աղազարյանի և Սասուն Միքայելյանի միջև. մանրամասներ. «Հրպարակ»
Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև։ Այս մասին հայտ...
ԱՄՆ-ն նպատակ ունի ամբողջությամբ ենթարկել Հայաստանը. ՌԴ ԱՀԾ
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում ամբողջությամբ ենթարկել Հայաստանին: Այս մասին ասված է ՌԴ Արտաքին հետախուզության ծա...
«Էքսկլյուզիվ է, բայց միայն ստի ու կեղծիքի համատեքստում». ԱԺ նախագահի խոսնակ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Հրապարակ»...