Իրական զինված բախում, պատերազմ․ Հս․ Կորեան զգուշացնում է

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի թշնամական գործողությունները կարող են «իրական պատերազմի» հանգեցնել Հյուսիսային Կորեայի հետ։ Այս մասին հայտարարել Է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։


«Այսօր, երբ գլոբալ մասշտաբով ԱՄՆ-ի ռազմական արկածախնդրությունն անցնում է Վտանգավոր սահմանագիծը, դաժան ռազմաքաղաքական իրադրությունը կանխատեսում է, որ մեր պետության դեմ ԱՄՆ -ի ռազմական գործողությունները ցանկացած պահի կարող են վերածվել իրական պատերազմի», - հայտարարել են Փհենյանում:


Պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է Կորեայի Հանրապետության եւ Ճապոնիայի մասնակցությամբ Freedom Edge զորավարժությունների, Columbia սուզանավի՝ Բուսան մտնելու եւ RC-135s հետախուզական ինքնաթիռի թռիչքի մասին:


«Մենք վճռականորեն նախազգուշացնում ենք եւ պահանջում, որ ԱՄՆ -ն եւ նրա արբանյակները, որոնք թշնամական են ԿԺԴՀ-ի նկատմամբ, անհապաղ դադարեցնեն հետագա սադրիչ եւ ապակայունացնող թշնամական գործողությունները, որոնք կարող են Կորեական թերակղզում եւ դրա շուրջ ռազմական դիմակայությունը իրական զինված բախման հանգեցնել», - հավելել են Ժողովրդական Հանրապետությունում:


Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ինքնապաշտպանության եւ անվտանգության ապահովման, տարածաշրջանում ուժերի հավասարության պահպանմանն ուղղված միջոցների ձեռնարկումը ԿԺԴՀ-ի զինված ուժերի սահմանադրական պարտքն է:


«Կորեական ժողովրդական բանակն ուշադիր հետևում է ռազմական ոլորտում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններին և, պահպանելով լիակատար մարտական պատրաստվածությունը, չի բացառում որևէ հնարավորություն։ Եթե հարկ լինի, նա անմիջապես միջոցներ կձեռնարկի սպառնալիքի կանխարգելիչ զսպման համար և կհասնի պետության ռազմական և ռազմավարական նպատակներին», - նախազգուշացրել են Փհենյանում։