«Քանի որ իմ քաղաքական թիմը դեմ ա նման բաներին, ես որոշեցի հրաժարական տամ». Փարաքարի համայնքապետ
«Հրապարակը» գրում է․
Նոյեմբերի 16-ին փողային թեմայով «ռազբորկա» և սպանություն է եղել Երևանի 17-րդ թաղամասում: Սպանվել է 42-ամյա Արթուր Մանուկյանը: Ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Սպանության կասկածանքով դեպքից հետո որոնում են Գյուլնազարյանի ընկերոջը:
Երեկ մենք խոսեցինք ՔՊ-ական համայնքապետի հետ, որը 2024-ի մայիսի 31-ին է ընտրվել: Ընդ որում, նախկին համայնքապետն էլ է քրեական հետապնդման ենթարկվում: Նա ասաց, որ հրաժարական է տվել` կիրակի օրվա սպանության պատճառով: «Ես կապ չունեմ սպանության հետ, լրիվ պատահական եմ հայտնվել դեպքի վայրում, ընկերոջս եմ տարել, որ ճանապարհեմ: Քանի որ իմ քաղաքական թիմը դեմ ա նման բաներին, ես որոշեցի հրաժարական տամ, մինչև քննությամբ ամեն բան կպարզվի: Բայց էդ կապ չունի․ ես սատարում եմ վարչապետին, ինձ էլ համարում եմ քաղաքական թիմի անդամ»:
Նմանատիպ հոդվածներ
Ով կփոխարինի ՆԳ և ՊԵԿ նախարարներին. Irakanum
Մամուլում ակտիվ կերպով շրջանառվում է կառավարությունում աղմկոտ պաշտոնանկությունների մասին։ Զբաղեցրած պաշտոններից ազատվել...
Փաշինյանը աշխատանքից ազատել է Վահե Ղազարյանին, Գնել Սանոսյանին, Արգիշտի Քյարամյանին և ՊԵԿ նախագահին. Hraparak
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վա...
Բայդենը հրաժարվել է հաստատել Կիևին տված թույլտվությունը
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհուրդը, ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Ա...
Աբխազիայի նախագահը հրաժարական կտա
Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Աբխազիայի Հան...