Թրամփը կկազմալուծի FBI-ը. Ռամասվամի
Պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտը (DODGE), որն իր վարչակազմում կստեղծի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, կազմալուծում է դաշնային գործակալությունների մի մասը: Այս մասին հայտարարել է գործարար Վիվեկ Ռամասվամին, որը գերատեսչության ղեկավար է նշանակվել Իլոն Մասկի հետ միասին:
Ռամասվամին, որը Մասկի հետ կգլխավորի պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտը, խոստացել է կրճատումներ անել «ուռճացված» տարածքներում և գերատեսչությունները վերացնել: Ավելի վաղ նա առաջարկել էր վերացնել ՀԴԲ-ն (FBI), հարկային ծառայությունը և կրթության նախարարությունը:
«Մենք ակնկալում ենք, որ որոշ գործակալություններ ամբողջությամբ կվերացվեն»,-ասել է Ռամասվամին Fox News հեռուստաալիքի Sunday Morning Futures հաղորդման եթերում:
Նա նշել է, որ այժմ տեղի են ունենում «հսկայական վատնումներ, խարդախություններ և չարաշահումներ» կապալառուները, ըստ Ռամասվամիի, «շահագործում են դաշնային կառավարությունը»:
Վերջինս հավելեց, որ ակնկալում է զանգվածային կրճատումներ դաշնային կառավարության գործունեության «ուռճացված» ոլորտներում, դաշնային կապալառուների շրջանում և բոլոր նրանց, ովքեր ամերիկյան վարչակազմին ծառայությունների համար ուռճացված հաշիվներ են ներկայացնում:
Կոնկրետ կապալառուների, որոնցից առաջարկվում է հրաժարվել, վարչության համաղեկավարը չի նշել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրք...
«Վատ նորություն». Շոլցը Պուտինի հետ զրույցի մասին
Գերմանիայի կանցլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի հետ իր վերջին զրույցը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին: Օլաֆ Շոլ...
Հերթական սկանդալը` Բաքվում COP-29-ի շրջանակներում. Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP-29-...
Թրամփը` միգրանտների մասին
Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պատրաստ է արտակարգ դրություն հայտարարել և զինված ուժերն օգտագործել ապօրինի ներգաղթյալներին...