Ամերիկացի սենատորների հայանպաստ շեշտադրումները` Բաքվում
COP29-ի ասուլիսի ժամանակ, ամերիկացի սենատորներ Էդ Մարքին և Շելդոն Ուայթհաուսը` պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, սատարել են Հայաստանին և պաշտպանել արցախցիների վերադարձի իրավունքը:
«Մենք հավատացած ենք, որ քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն, և հավատացած ենք, որ հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք ունեն», - ասել է Մարքին:
Սենատոր Ուայթհաուսը նաև նշել է, որ ինքն ու գործընկերն աջակցում են Հայաստանին:
«Մենք շատ ցավում ենք, որ տեղի է ունեցել այդքան շատ հայերի տեղահանում: Ես, մեղմ ասած, հեռու եմ այն համոզմունքից, որ հայերն են մեղավոր կատարվածի համար: Եվ ես չեմ ուզում անդրադառնալ ինձ հյուրընկալող երկրում մարդու իրավունքների հարցերին. եթե դա լիներ թեման, ես այդքան էլ գովաբանող չէի լինի», - նշել է Ուայթհաուսը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրք...
«Վատ նորություն». Շոլցը Պուտինի հետ զրույցի մասին
Գերմանիայի կանցլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի հետ իր վերջին զրույցը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին: Օլաֆ Շոլ...
Հերթական սկանդալը` Բաքվում COP-29-ի շրջանակներում. Հայրապետյան
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ Բաքվում հերթական սկանդալն է տեղի ունեցել COP-29-...
Թրամփը` միգրանտների մասին
Դոնալդ Թրամփը հաստատել է, որ պատրաստ է արտակարգ դրություն հայտարարել և զինված ուժերն օգտագործել ապօրինի ներգաղթյալներին...