ՀՀ նախագահն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են գերիների հարցը
Նախագահի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են անհետ կորածների, գերիների և այլ պահվող անձանց առնչվող խնդիրները և հումանիտար բնույթի այլ հարցեր։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությունը՝ ընդգծելով դրա դերը հումանիտար ճգնաժամերի հաղթահարման և միջազգային հումանիտար իրավունքների պաշտպանության գործում։
Վերջինս նշել է, որ գերիների և այլ պահվող անձանց վերադարձի և անհետ կորածների ճակատագրի պարզաբանման ուղղությամբ շարունակական աշխատանքը չափազանց կարևոր է՝ ընդգծելով այս ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մ...
«Վատ նորություն». Շոլցը Պուտինի հետ զրույցի մասին
Գերմանիայի կանցլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի հետ իր վերջին զրույցը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին: Օլաֆ Շոլ...
Լիքը ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի. Ալեն Սիմոնյան
«Լրագրողներից մեկն ասում է՝ էսքան ավտոբուսներ են բերել, ոստիկաններ են բերել․ հա, բա տենց պիտի լինի։ Կամ՝ Ալենն անվտանգու...
Ինչ հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանը Թրամփի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զրույցի ընթացքում վարչապետը շն...