Ես դա միայն Թրամփի հետ կքննարկեմ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հաշվի չի առնում ուկրաինական կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմի անդամների նախաձեռնությունները, և կարգավորումը պատրաստվում է քննարկել միայն անձամբ Թրամփի հետ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը նշել է ուկրաինական ռադիոյին տված հարցազրույցում։
«Յուրաքանչյուր նախագահի միջավայրում կան տարբեր մարդիկ, որոնք կատարում են որոշակի առաջադրանքներ։ Ես լրջորեն կվերաբերվեմ միայն Միացյալ Նահանգների նախագահի հետ զրույցին՝ ամենայն հարգանքով նրան շրջապատողների նկատմամբ»,- նշել է Զելենսկին։
Նա նաև ասել է, որ երկու կողմերի թիմերը կաշխատեն հանդիպման կազմակերպման վրա՝ նշելով, որ Դոնալդ Թրամփը դեռ չի ստանձնել պաշտոնը և չի կարող մասնակցել աշխարհաքաղաքական բոլոր գործընթացներին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարություն են արել
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մուհամեդ Քասիմ Գյոնյուլուն հայտնել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մ...
«Վատ նորություն». Շոլցը Պուտինի հետ զրույցի մասին
Գերմանիայի կանցլերը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահի հետ իր վերջին զրույցը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 15-ին: Օլաֆ Շոլ...
Ալիևը դժգոհել է Հայաստանից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ավգուստ Պֆլյուգերի գլխավորած պատվիրակության հե...
Ինչ հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանը Թրամփի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զրույցի ընթացքում վարչապետը շն...