ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երթևեկել է հանդիպակաց, անցել` գորգի վրայով. մանրամասներ
Նոյեմբերի 7-ին սոցիալական կայքերից մեկում տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի մեքենաներով տարբեր ժամանակահատվածներում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկում են լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում նաև երթևեկել են հանդիպակաց, Հանրապետության հրապարակում՝ անցնել գորգի վրայով: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է մայրաքաղաքի Կուրղինյան փողոցի բնակիչ 29-ամյա երիտասարդը:
Նա Վրացյան փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում
Թուրքիայի արևելքում, Էլյազիգ նահանգում, 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնել է AFAD-ի արտակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ խոշոր վթար Ձորաղբյուր տանող ճանապարհին
Ձորաղբյուր տանող ճանապարհի մոտակայքում գտնվող կամուրջի վրա խոշոր վթար է տեղի ունեցել։ Այս մասին Auroranews-ը ահազանգ է ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ Հյուսիսային պողոտայում
Այսօր՝ Երևանում, ժամը 15։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի բացօթյա սրճարանում հրդեհ է բռնկվել...
18+ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՄՆ-ում halloween-ի ժամանակ մարդիկ են սպանվել
Ուրբաթ վաղ առավոտյան Օռլանդոյի կենտրոնում halloween-ի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ Է զո...