Հայկական կոնյակն այլևս կոնյակ չի անվանվի
«Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում, ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ՝ առաջարկվել է օգտագործել «Armenian brandy» անվանումը»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ Կառավարության նախորդ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր այս մասին՝ նշելով, որ «Կոնյակ» անվանումը տեղանուն է, և որպես խմիչք՝ այն համարվում է Ֆրանսիայի ոչ նյութական արժեքը, իսկ Հայաստանում արտադրվողը ոչ թե կոնյակ է, այլ բրենդի։
Կոնյակ կոչվող ալկոհոլային ըմպելիքն իր անվանումն ստացել է ֆրանսիական Կոնյակ քաղաքի պատվին։ Եվրոպական չափանիշներով, եթե արտադրությունը տեղի է ունենում Ֆրանսիայից դուրս, ապա խմիչքը չի կարելի անվանել կոնյակ։