Ընդամենը 75 հազար մարդ. Ավինյանը դժգոհ է ուղեւորների վճարման համակարգից

Ես առաջարկում եմ հաջորդ շաբաթվանից արդեն որոշակի տարանջատում անել ուղեւորափոխադրումների ժետոնով եւ միասնական տոմսային համակարգով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:


Մետրոպոլիտենի ներկայացուցիչն արձագանքեց՝ նշելով, որ հիմա էլ կարող է այդպես ներկայացնել: Ըստ նրա, սեպտեմբերի 2-ից 8-ը մետրոպոլիտենում ուղեւորափոխադրումը կազմել է 575 հազար 464 ուղևոր, որից Telcell-ով անցել է 74․882 ուղեւոր: Կատարողականը՝ 105․8 տոկոս:


Ավինյանը նշեց, որ նույն տարանջատումը պետք է արվի նաեւ ավտոբուսների ու տրոյելբուսների մասով:


Նշվեց, որ շաբաթվա կտրվածքով Երեւանում տրանսպորտից օգտվել է 3 մլն 533 հազար 679 ուղեւոր, որից Telcell-ով անցել է 75 հազար 122 ուղեւոր:


Քաղաքապետը նկատեց, որ դա փոքր տոկոս է կազմում:



Քաղաքականություն