Պուտինը կայցելի երկիր, որը ըստ Հաագայի դատարանի որոշմամբ պետք է ձերբակալի նրան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Մոնղոլիա։
Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխայի հրավերով Պուտինը կմասնակցի Խալխին Գոլ գետի վրա ճապոնացիների նկատմամբ խորհրդային և մոնղոլական զինվորականների համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը մտադիր է քննարկել «ռուս-մոնղոլական համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև հանդիպումներ ունենալ Մոնղոլիայի խորհրդարանի նախագահ Դաշեգվին Ամարբայասգալանի և վարչապետ Լուվսաննամսրաին Օյուն-Էրդենեի հետ:
Պուտինի այցը Մոնղոլիա կլինի Ռուսաստանի նախագահի առաջին այցը երկիր, որտեղ ակնկալվում է, որ նրան կալանավորեն Հաագայի միջազգային քրեական դատարանի կողմից 2023 թվականին տրված հրամանով, գրում է The Moscow Times-ը։
Մոնղոլիան վավերացրել է Հռոմի կանոնադրությունը՝ հիմնական փաստաթուղթը, որով գործում է ՄՔԴ-ն, 2002 թվականին, իսկ 2023 թվականին երկրի ներկայացուցիչն ընտրվել է որպես ՄՔԴ դատավոր՝ երկու տարի ժամկետով։
Կրեմլը պաշտոնապես չի մեկնաբանել Պուտինին ձերբակալելու հնարավորությունը, ով ՄՔԴ-ի կողմից մեղադրվում է ռազմական հանցագործությունների մեջ՝ օկուպացված ուկրաինական տարածքներից երեխաների և մարդկանց «ապօրինի արտաքսման» համար։
Անցյալ տարի Պուտինը չեղյալ հայտարարեց այցը Հարավային Աֆրիկայում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին, որը նույնպես ՄՔԴ անդամ երկիր է: Հարավաֆրիկյան իշխանությունները նախ մասնավոր, ապա հրապարակավ խնդրել են ՌԴ նախագահին չմասնակցել միջոցառմանը և սահմանափակվել տեսակապով։ Պուտինի փոխարեն միջոցառմանը ռուսական պատվիրակությունը գլխավորել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...
Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ նոր մանրամասներ․ «Հետք»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատ...