Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացվեց
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց՝ նրան դատարան ներկայացնելու հիմքով։
«Դատարանը մեկ որոշում է ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է ոչ ֆորմալիզմի դաշտ մտնել, մեկ որոշում է Քրեական օրենսգրքի նորմերից դուրս այլ նորմերից օգտվել, իրեն հարմար նորմեր օգտագործել:
Ի՞նչ է տեղի ունեցել: Դատարանը Հրայր Թովմասյանին հեռացրել է դահլիճից, չի ծանուցել իր բացակայության ընթացքում տեղի ունեցած նիստերի մասին, և Հրայր Թովմասյանը տեղեկացված չի եղել՝ իր՝ 10 ժամը լրացա՞ծ է եղել, թե՝ ոչ: Դատավորն ունի կողմնակալ երևալու հիմքեր», -լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի փաստաբան Արամ Օրբելյանը:
Նրա խոսքով, նաև ՍԴ օրենքներ են խախտվում, քանի որ առանց ՍԴ թույլտվության չեն կարող բերման ենթարկել ՍԴ անդամի:
«Դատարանը ոչ իրավաչափ որոշում է կայացրել, քանի որ Թովմասյանին ծանուցելու ողջամիտ գործընթաց չի կատարվել»,-հավելել է Օրբելյանը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։
Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է. ԶԼՄ
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը WEF-ի շրջանակներում անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Ն...
Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը WEF-ի շրջանակներում անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Ն...
Ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվում. «Հրապարակ»
«Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում և վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկությու...