Պեսկովը մեկնաբանել է «Դուրովի գործը». ինչ է հայտնի
Պավել Դուրովը դեռևս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է «Դուրովի գործը» և նշել, որ Մոսկվան պատրաստ է օգնել իրեն։
«Մեր հնարավորությունների սահմաններում մենք պատրաստ կլինենք օգնություն ցուցաբերել, ինչպես Ռուսաստանի ցանկացած քաղաքացու», - ասել է Պեսկովը։
Նա նաև մամուլի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Դուրովը դեռևս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, սակայն Կրեմլը ոչինչ չգիտի նրա՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու մասին։
«Դա մեր գործը չէ»,- հակիրճ պատասխանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ նոր մանրամասներ․ «Հետք»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատ...