Հովիկ Աղազարյանն անդրադարձել է Փաշինյանի հեծանվավազքին
Եթե նկատեցիք, վարչապետի կողմից հեծանվավազքը համընկավ Իսրայելում, Պաղեստինում լարվածության խորացմանը. Շատ հնարավոր է, որ այդ քայլը մտածվել է, որպեսզի աշխատանքի ազատ ժամանակամիջոցում զբաղվել ակտիվ սպորտով, որը կօգնի էներգիայի վերարտադրմանը, օրգանիզմի հանգստացմանը եւ այդ ձեւով վարչապետն աշխատանքի ժամերին ավելի լավ կլծվի այն մարտահրավերների կառավարմանը, որոնք ծագած են Հայաստանի առջեւ եւ կարող են ծագել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
Նա նկատել է, որ առաջիկա շրջանում հեծանիվ վարելը շատ արդիական է դառնալու Երեւանում՝ հաշվի առնելով խցանումները:
Անդրադառնալով նրան, որ վերջին շրջանում Սյունիքի համայնքապետերի նկատմամբ գործընթացներ են սկսվել, Աղազարյանն ասել է, որ տեղի է ունենում իրավական գործընթաց. «Եթե որեւէ քաղաքական գործիչ՝ իշխանական կամ ոչ իշխանական, օրենքը շրջանցի եւ նրա նկատմամբ իրվական գործընթաց սկսվի, այդ անձը ինքն իրեն պաշտպանելու համար ասում է՝ ես էն օրը սենց միտք արտահայտեցի, դրա համար ինձ հետապնդում են: Բայց դա ճիշտ չէ: Բա ո՞նց ջոկենք այդ երկու դեպքերը: Դրա համար պետք է գործընթաց, պետք են իրավական գործընթացներ»:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...
Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ նոր մանրամասներ․ «Հետք»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատ...