Մարիա Զախարովան` Պավել Դուրովին ձերբակալելու մասին
Ռուս դիվանագետներն անում են այն ամենը, ինչ պարտավոր են անել Ֆրանսիայում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դեմ հարուցված գործի համատեքստում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հստակեցրել է, որ եթե քրեական հետապնդման է ենթարկվում Ֆրանսիայի քաղաքացին՝ Փարիզը կարող է ձերբակալվածին հասանելիություն չտալ (Դուրովն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն – խմբ․):
«Այն, ինչ պետք է, ռուս դիվանագետներն անում են», - ամփոփել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Դուրովը ձերբակալվել էր Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում օգոստոսի 24-ին։ Փարիզի դատախազությունն ավելի ուշ հայտնել է, որ նա կալանավորվել է հարցաքննության համար՝ հուլիսի 8-ին «անունը չհրապարակված անձի նկատմամբ» հարուցված գործի շրջանակներում՝ կապված 12 հանցագործություն կատարելու կասկածանքի հետ:
Մասնավորապես, Ֆրանսիայի իշխանությունները հետաքննում են Դուրովի մասնակցությունը համացանցում անօրինական գործունեության մասին տվյալների թաքցմանը․ բացի այդ, Փարիզում կարծում են, որ նա, իբր, կարող է «մասնակից» լինել այնպիսի հանցագործությունների, ինչպիսիք են մանկական պոռնոգրաֆիայի տարածումը և թմրանյութերի վաճառքը: Նա նաև կասկածվում է մեսենջերին օրինական պահանջներ ներկայացրած իշխանությունների հետ չհամագործակցելու մեջ, հայտարարել են գերատեսչությունում:
Ֆրանսիական մամուլի տվյալներով՝ Դուրովին կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում։
Պավել Դուրովի ձերբակալությունը բազմաթիվ երկրներում հանրության լայն քննադատության է արժանացել։ Այս ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստիպված է եղել բացատրություն տալ՝ հավաստիացնելով, որ Դուրովի ձերբակալությունը քաղաքական որոշում չէ, և խոստացել է, որ գործարարի գործով որոշումը կկայացնեն դատավորները:
Telegram-ի հիմնադիրն ունի Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, ԱՄԷ-ի և Սենթ Քիթս և Նևիսի անձնագրեր: ԱՄԷ-ի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ դիմել է Ֆրանսիայի իշխանություններին՝ պահանջելով թույլ տալ իրեն մատուցել անհրաժեշտ բոլոր հյուպատոսական ծառայությունները:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ նոր մանրամասներ․ «Հետք»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատ...