Արդյո՞ք սպասվում է ՌԴ-ից շաքարավազի արտահանման արգելքի երկարացում
Ռուսաստանից շաքարավազի` մինչև օգոստոսի 31-ը գործող արգելքի երկարացում չի նախատեսվում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ գյուղատնտեսության նախարարությունից։
«Առայժմ ճակնդեղի շաքարի և քիմիական մաքուր բուսաշաքարի արտահանման նկատմամբ սահմանված ժամանակավոր արգելքի երկարացում օգոստոսի 31-ից հետո չի նախատեսվում», – ասել են գերատեսչությունում։
Նշվել է, որ հետագա քայլերը կախված են նոր սեզոնում շաքարի ճակնդեղի բերքից, իսկ համապատասխան որոշումը կկայացվի ԵԱՏՄ գործընկերների հետ համաձայնեցմամբ։
Հիշեցնենք` ՌԴ–ից շաքարավազի արտահանման ժամանակավոր արգելքը գործում է 2024 թվականի մայիսի սկզբից և պետք է տևի մինչև օգոստոսի 31-ը։ Այն նպատակ ուներ ապահովել պարենային ներքին շուկայի կայունությունը։ Միևնույն ժամանակ մի շարք բացառություններ են նախատեսված` մատակարարումները ԵԱՏՄ երկրներ հնարավոր են կոնկրետ ծավալներով։ Մասնավորապես` Հայաստան թույլատրվում էր արտահանել 28 հազար տոննա, Բելառուս` 5 հազար տոննա, Ղազախստան` 120 հազար, Ղրղզստան` 28.5 հազար տոննա։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...
Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ նոր մանրամասներ․ «Հետք»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատ...
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...