«Վրացական երազանք»-ը պատրաստվում է ուղղափառությունը պետական կրոն հռչակել
«Վրացական երազանք»-ը մտադրվել է ուղղափառությունը պետական կրոն հռչակել, հաղորդել է «Ֆորմուլա» հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի՝ սա հենց «ավանդական արժեքների պաշտպանության ոլորտում գաղտնի նախաձեռնությունն է», որի մասին իշխող կուսակցությունը խոստանում է պաշտոնապես հայտարարել մեկ ամսից։ Նախաձեռնությունը պատկանում է «Վրացական երազանք»-ի հիմնադիր, օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիին, նշել է «Ֆորմուլա»-ն։
Հեռուստաալիքը նաև հավելել է, որ պատրիարքարանն այս փուլում իր միանշանակ համաձայնությունը չի տվել։
«Ֆորմուլա»-ն պնդում է, որ օգոստոսի 26-ին պատրիարքարանում այդ հարցով ժողով է տեղի ունեցել, սակայն որոշում չի կայացվել, քանի որ Իլիա Երկրորդը կարծում է, որ այժմ դրա ժամանակը չէ. նրա կարծիքով` «անհրաժեշտ պատմական համատեքստ չի ձևավորվել»։
Պատրիարքարանը, ըստ անանուն աղբյուրների, մտավախություն ունի, որ ուղղափառությունը պետական կրոն հռչակելու դեպքում եկեղեցին կկորցնի իր անկախությունը, այդ թվում՝ ֆինանսական ու գույքային:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Շոյգուն հայտարարությամբ է հանդես եկել
Հավաքական Արևմուտքը, փորձելով թուլացնել ռուս ժողովրդի միասնությունը, մեծացնում է տեղեկատվական ճնշումն:Այս մասին ասել է Ռ...
ՊՆ նախարարը պահանջում է շտապ զենք ուղարկել Կուրսկ և Բելգորոդ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը խնդրել է Գլխավոր շտաբին և պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին...
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչո...