Ո՞ւմ է հրավիրել Մայր Աթոռը՝ նորոգված Մայր տաճարի վերաօծմանը մասնակցելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ սեպտեմբերի 28-ին և 29-ին կայանալու են երկար սպասված Մյուռոնօրհնությունն ու նորոգված Մայր տաճարի վերաօծումը: Բացի այն, որ շինարարությունն անավարտ է, և այդ օրը ողջ տարածքը չի ցուցադրվելու հյուրերին, այլ՝ մի մասը, ուրիշ ինտրիգ էլ կա՝ ո՞ւմ է հրավիրելու Մայր Աթոռը, եւ արդյո՞ք գործող իշխանությունը մասնակցելու է այս դարակազմիկ իրադարձությանը:
Մենք տեղեկացանք, որ, ըստ եկեղեցու հաշվարկների, մոտ 2 հազար հյուրի են սպասում` Հայաստանից եւ սփյուռքից: Որոշվել է նաեւ հրավիրատոմսեր ուղարկել գործող իշխանություններին, նախ` Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, բոլոր պատգամավորներին: Հրավիրվելու են նաեւ նախկին նախագահները: Բայց թե հրավիրվածներից ով այդ օրը կայցելի Էջմիածին` դեռ պարզ չէ: Իշխանությունից ներկայության մակարդակից կարելի կլինի պատկերացում կազմել եկեղեցի-իշխանություն հարաբերությունների ներկա վիճակի մասին»:
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Շոյգուն հայտարարությամբ է հանդես եկել
Հավաքական Արևմուտքը, փորձելով թուլացնել ռուս ժողովրդի միասնությունը, մեծացնում է տեղեկատվական ճնշումն: Այս մասին ասել է...
ՊՆ նախարարը պահանջում է շտապ զենք ուղարկել Կուրսկ և Բելգորոդ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը խնդրել է Գլխավոր շտաբին և պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին...
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչո...