Կիևը կպատասխանի ՌԴ-ի զանգվածային հարվածներին․ Զելենսկի
Կիևը կպատասխանի Ռուսաստանի կողմից երկրի տարբեր շրջանների զանգվածային գնդակոծությանը։ Telegram-ի ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա հայտնել է, որ գիշերը ՌԴ-ի կողմից հարձակման ենթարկված շրջաններում դեռ փրկարարական աշխատանքներ են իրականացվում հարվածների և բեկորների ընկնելու վայրերում։
Զելենսկին գրել է, որ զոհերի թիվը հասել է 4-ի, 16 մարդ վիրավորվել է։
«Այս և մնացած բոլոր հարձակումների համար մենք անպայման պատասխան կտանք Ռուսաստանին։ Մարդկության դեմ ուղղված հանցագործություններն անպատիժ չեն կարող մնալ», - ասել է Զելենսկին։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերը 150 զինամթերքի օգնությամբ հարձակվել են Բելգորոդի մարզի 6 շրջանների վրա
Ուկրաինայի զինված ուժերը 150 զինամթերքի օգնությամբ հարձակվել են Բելգորոդի մարզի 6 շրջանների վրա: Այս մասին հայտնել է մար...
Ռուսաստանն առաջին անգամ կասետային զինամթերքով հարձակվել է Ուկրաինայի վրա. վարչապետ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանը կասետային զինամթերքով հարձակվում է...
ՌԴ միջուկային դոկտրինը այժմ ճշտվում է. Լավրով
Ռուսաստանն այժմ ճշտում է իր միջուկային դոկտրինը, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։«...
ՌԴ-ի տարածքում ԱՄՆ-ի արտադրության հրթիռների օգտագործումը նվազագույն արդյունավետություն կունենա. TWSJ
Ռուսաստանի տարածքում ԱՄՆ-ի արտադրության հրթիռների օգտագործումը նվազագույն արդյունավետություն կունենա։ Այս մասին գրում է...