Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել էին բանակցություններ վարել. Le Monde
Ֆրանսիական Le Monde-ը գրում է, որ Ուկրաինան և ՌԴ-ն Քաթարի միջնորդությամբ օգոստոսի սկզբին պայմանավորվել էին բանակցություններ վարել Դոհայում, որպեսզի այլևս հարվածներ չհասցնեն էներգետիկ ենթակառուցվածքներին։ Սակայն Մոսկվան Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո չեղարկել է պայմանավորվածությունը:
«Գաղափարն առաջացել է հունիսի կեսերին՝ Շվեյցարիայում կայացած Ուկրաինայի խաղաղության գագաթնաժողովից հետո։ Քաթարն առաջարկել է բանակցություններ վարել էներգետիկայի շուրջ, որին Ռուսաստանը և Ուկրաինան կմասնակցեն կոնկրետ, շոշափելի արդյունքների համար: Սակայն վերջին սրացումը (ուկրաինական ներխուժումը Կուրսկ) խափանեց այդ որոշումը»,- ասել է լրատվականի դիվանագիտական աղբյուրը։
Հավելենք, որ այս մասին ավելի վաղ գրել էր նաև ամերիկյան The Washington Post պարբերականը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։
Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է. ԶԼՄ
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը WEF-ի շրջանակներում անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Ն...
Բաքվի բանտում ապօրինի պահվող ԼՂ ղեկավարների գործի նախաքննությունն ավարտվել է
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը WEF-ի շրջանակներում անդրադարձել է ԼՂ ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործից։ «Ն...
Ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվում. «Հրապարակ»
«Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում և վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկությու...