Նարենդրա Մոդին Կիևում հանդիպել է Զելենսկու հետ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիև, նա կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնում է NDTV-ն։ Սա նրա առաջին այցն է Ուկրաինա։
Կիև Մոդին ժամանել է Լեհաստան երկօրյա ուղևորությունից անմիջապես հետո։
«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Զելենսկու հետ նախորդ զրույցները շարունակելու հնարավորությանը երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ և կարծիքներ փոխանակելու Ուկրաինայում շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Ես վստահ եմ, որ այս այցը կծառայի որպես երկու երկրների հետ լայնածավալ շփումների բնական շարունակություն եւ կօգնի հիմք ստեղծել առաջիկա տարիներին ավելի ամուր եւ դինամիկ հարաբերությունների համար», — NDTV-ն մեջբերում է Հնդկաստանի վարչապետի հայտարարությունը։
Ուկրաինայում օգոստոսի 23- ին նշվում է պետական դրոշի օրը, իսկ օգոստոսի 24-ին՝ անկախության օրը:
Bloomberg-ի տվյալներով՝ Հնդկաստանի վարչապետը համաձայնել է ուղերձներ փոխանցել Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Ընդ որում, Հնդկաստանը չի ցանկանում միջնորդ լինել դիվանագիտական կարգավորման հարցում, գործակալությունը նման դիրքորոշումը բացատրել է ռուսական էժան էներգառեսուրսներից եւ զենքից Նյու Դելիի կախվածությամբ: APF-ն նշել է, որ Մոդին «նուրբ հավասարակշռություն» է պահպանում Մոսկվայի հետ ջերմ կապերի պահպանման եւ արեւմտյան երկրների հետ անվտանգության ոլորտում ավելի սերտ գործընկերային հարաբերությունների հաստատման համար:
Հուլիսի սկզբին Մոդին ժամանել էր Ռուսաստան և հանդիպել Պուտինի հետ։ Մեկնաբանելով ռազմական գործողությունները՝ նա Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «պատերազմը լուծում չէ», իսկ «ռումբերը, հրթիռները, հրացանները չեն կարող խաղաղություն ապահովել»: Պուտինն ի պատասխան շնորհակալություն է հայտնել նրան, դրանով ավարտվել է հանդիպման բաց հատվածը։
Զելենսկին այն ժամանակ դատապարտեց Մոդիի այցը Պուտինին։ Զելենսկու քննադատությունից հետո Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Պոլիշչուկին կանչել են Հնդկաստանի ԱԳՆ։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։
Ռոբերտ Քոչարյանը թիմին հավաքել է. երկօրյա նիստ՝ Բյուրականում․ «Հրապարակ»
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորները երեկվանից Բյուրականում են՝ «Ամբերդ» հյո...
Թույլ չենք տա Վրաստանն Ուկրաինայի վերածել․ Կալաձե
Վրաստանի քաղաքացիները չեն ցանկանում, որ իրենց երկրում տեղի ունենա այն, ինչ Ուկրաինայում է տեղի ունենում, լրագրողների հետ...
Թրամփին սպառնացել են սպանել. ձերբակալված կա
Արիզոնայի ոստիկանությունը ձերբակալել է 66-ամյա Ռոնալդ Լի Սիվրուդին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալիք...