Թրամփին սպառնացել են սպանել. ձերբակալված կա
Արիզոնայի ոստիկանությունը ձերբակալել է 66-ամյա Ռոնալդ Լի Սիվրուդին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին սպանելու սպառնալիքի համար։ Այս մասին ասվում է տեղի շերիֆի հայտարարության մեջ։ «Ռոնալդ Սիվրուդը, ով մեղադրվում է վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում մի քանի գրառումներում Թրամփին սպանելու սպառնալիք հնչեցնելու մեջ, հինգշաբթի կեսօրին ձերբակալվել է: Սակայն այլ մանրամասներ հայտնի չեն»,- հայտնում է CNN-ը:
Թե կոնկրետ որ սոցցանցերում են արվել հրապարակումները, չի նշվում։ Ձերբակալությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:30-ին։ Այս պահին Սիվրուդին մեղադրանք չի առաջադրվել։ Թրամփը Կոչիս է ժամանել հինգշաբթի՝ օգոստոսի 22-ին։
Նշվում է, որ իրավապահ մարմինները նախկին նախագահի թիմին հայտնել են տղամարդու որոնումների մասին նախքան Թրամփի սահմանային գոտի ժամանելը։ Հիշեցնենք, որ հուլիսին ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ կատարվեց Փենսիլվանիայում ելույթի ժամանակ։ Արձակված փամուշտը դիպել էր քաղաքական գործչի ականջին:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։
Ռոբերտ Քոչարյանը թիմին հավաքել է. երկօրյա նիստ՝ Բյուրականում․ «Հրապարակ»
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորները երեկվանից Բյուրականում են՝ «Ամբերդ» հյո...
Թույլ չենք տա Վրաստանն Ուկրաինայի վերածել․ Կալաձե
Վրաստանի քաղաքացիները չեն ցանկանում, որ իրենց երկրում տեղի ունենա այն, ինչ Ուկրաինայում է տեղի ունենում, լրագրողների հետ...
«ՔՊ-ն փոշու մեջ խեղդում է Երևանը»․ Սոնա Աղեկյան
«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրելով․ «Երևանը՝ փոշու «թան...