Վենեսուելայի Գերագույն դատարանը Մադուրոյին ճանաչել է որպես ընտրված նախագահ մինչև 2031 թվականը
Գերագույն դատարանը Նիկոլաս Մադուրոյին ճանաչել է որպես Վենեսուելայի ընտրված նախագահ 2025-2031 թվականների համար։ Այս մասին հայտնում է Telesur հեռուստաալիքը՝ հղում անելով դատարանի որոշմանը։
Հուլիսի 28-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններ էին անցկացվել։ Ինչպես հայտարարել էր երկրի Ազգային ընտրական խորհուրդը՝ քվեաթերթիկների գրեթե 97%-ը հաշվելուց հետո, Մադուրոյի օգտին քվեարկել էր ընտրողների 51,95%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսի օգտին՝ 43,18%-ը։ Ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Մարիա Կորինա Մաչադոն, արդեն ընտրությունների օրը հայտարարել էր, որ Գոնսալեսի թիմը չի ճանաչի ընտրություններում իր պարտությունը։
Հաջորդ օրը Կարակասի կենտրոնում բողոքի ցույցեր ու անկարգություններ սկսվեցին։ Վենեսուելայի իշխանությունների տվյալներով, հրկիզման և այլ իրավախախտումների համար ձերբակալվել է անկարգություններին մասնակից ավելի քան 1000 մարդ, վիրավորվել է ավելի քան 70 իրավապահ, իսկ երկու զինվորական սպանվել է։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել ՔՊ Նախաձեռնող խմբի նիստին
Օգոստոսի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագ...
Իսրայելի պատվիրակությունը մեկնում է Կահիրե՝ Գազայի հարցով բանակցությունների
Իսրայելցի բանակցողները Մոսադի տնօրեն Դեյվիդ Բարնեայի գլխավորությամբ մեկնել են Եգիպտոսի մայրաքաղաք՝ շարունակելու Գազայի հ...
Մինեսոտայի նահանգապետը համաձայնել է առաջադրվել ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում
Չորեքշաբթի երեկոյան Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը պաշտոնապես համաձայնել է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Դեմո...
Պատրիարք Կիրիլը դիմել է կրոնական առաջնորդներին և միջազգային կազմակերպություններին
Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շաբաթ դիմել է տեղական ուղղափառ եկեղեցիների ղեկավարներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին...